Միացյալ Նահանգների բանակի նախարար Դենիել Դրիսքոլը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ռուսական պատվիրակության հետ՝ քննարկելու ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու նախագահ Թրամփի վերջին ծրագիրը։ Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ խաղաղության համաձայնագրում կատարված փոփոխությունները, որոնք մշակվել են Ժնևում ամերիկյան և ուկրաինական բանակցողների հանդիպումների արդյունքում, կարող են հանգեցնել նրան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժի այն։               
 
  • Ասում են...

    Ասում են...

    07.05.2019| 03:05
    ...թե «խորհրդարանական ընտրություններում չնչին տոկոսներ վաստակած, չճանաչված «Քաղաքացիական որոշում» կուսակցությունը (որին, ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանը դեբատների ժամանակ իր միակ հարցը տվեց, քաղաքագիտական նոնսենս էր` կայացած կուսակցությունների ներկայության պարագայում, արվեց հատուկ նպատակով) փորձում է ԲՀԿ-ն անկյուն քշել` քրեական գործեր «հարուցելով» Գագիկ Ծառուկյանի դեմ։
  • Ասում են...

    Ասում են...

    03.05.2019| 00:18
    ...թե իշխանություններն ուշի ուշով հետևում են ոչ միայն «կոնկուրենտ ֆիրմայի» լրատվամիջոցների «արտադրանքին»` ի անհրաժեշտություն ֆեյքային հարձակումներ իրականացնելու համար, ընդ որում, չկարողանալով անհրաժեշտ օպերատիվություն ու մակարդակ ապահովել, այլև փորձում են լրատվական ակտիվությունից, հանրային ուշադրությունից հեռու պահել «Իմ քայլի» օդիոզ, Շմայսին հաղթող պատգամավորներին, մանավանդ Դավիթ Սանասարյանի «միջադեպից» հետո, կատեգորիկ զգուշացնելով վերջիններս չշփվել անցանկալի լրագրողների հետ, չպատասխանել նրանց զանգերին։
  • Ասում են...

    Ասում են...

    30.04.2019| 02:19
    ...թե շատ լուրջ մարտեր են ընթանում իշխանական թևերի միջև. մինչ նիկոլա-վանեցյանական թևը ցանկանում է, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը պայքարի սորոսականների դեմ, իրենք լինեն «մարտի» արդյունքները պոստ-ֆակտում արձանագրողներ, ընդդիմադիր դաշտը շատ գրագետ հետ է քաշվել` թողնելով, որ իշխանությունն ինքն իրեն ուտի, մաշվի:
  • Ասում են...

    Ասում են...

    26.04.2019| 01:40
    ...թե ամռանը` հունիս-հուլիս ամիսներին, իշխանական հիերարխիայում սպասվում են կադրային լուրջ վերադասավորումներ: Հիշենք` վարչապետին կից գործում է մի քանի հոգուց կազմված կադրային «կաստինգ» իրականացնող թիմ, որի ուսումնասիրությունների արդյունքների վրա էլ տեղի կունենան սպասվող փոփոխությունները, որոնք կլինեն առաջին հերթին կառավարությունում։ Ընդ որում, բավականին բարձր մակարդակներում:
  • Ասում են...

    Ասում են...

    23.04.2019| 04:29
    ...թե «պրպտուն», ոչ միայն Մեռելոցի, այլև սբ Ծննդյան և Հարության օրերը փոխող (ապրիլի 21-ին, զատկական սուրբ Ավետիսը տալիս, Փաշինյան Նիկոլը խառնեց Տիրոջ Ծննդյան և Հարության տոները) իշխանությունները ձեռնամուխ են եղել նոր իդեա-ֆիքսի իրականացմանը:
  • Ասում են...

    Ասում են...

    19.04.2019| 01:26
    ...թե չնայած ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանն առանձնապես հակված չեն խոսելու «Արարատ-ցեմենտում» և ընդհանրապես ցեմենտի շուկայում սկսված նոր վերաբաշխումների մասին, չեն ուզում քաղաքական ատաղձ տալ այդ ամենին. պնդում կա, որ կլինկերի վրա տուրք չի դրվում, որպեսզի գործարանը չդիմանա մրցակցությանը, փակվի, նոր խաղացող մտնի դաշտ (տրվում են երեք հայտնի անուններ):
  • Ասում են...

    Ասում են...

    16.04.2019| 01:25
    ...թե օրերս հետախուզում կհայտարարվի՝ ԴԱՀԿ-ի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Միհրան Պողոսյանին բերման ենթարկելու համար:
  • Ասում են...

    Ասում են...

    12.04.2019| 01:11
    ...թե բավականին ուշագրավ է եղել կառավարության կադրերի վարչության պետի, այն է` ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մոր աշխատանքից ազատման պատմությունը:
  • Ասում են...

    Ասում են...

    09.04.2019| 00:55
    ...թե հայաստանյան ներքաղաքական դաշտում, թե խորհրդարանական ուժերի, թե արտախորհրդարական ընդդիմության շարքերում լուրջ վերադասավորթյուններ են ընթանում: Բանն այն է, որ անգամ Փաշինյանի թիմում ակներև հասկանում են` վարչապետը իրավիճակը բացարձակ չի վերահսկում։
  • Ասում են...

    Ասում են...

    05.04.2019| 02:56
    ...թե Նիկոլ Փաշինյանն անչափ դժգոհ է իր թիմից ոչ միայն արդեն իսկ չթաքցվող կոռուպցիոն ռիսկերի, այլև ԱԺ-ում տիրող «балаган»-ի մասով, ուր ի սկզբանե ակնհայտ էր, որ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը: